Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը սահմանել է երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները

12:50, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Կառավարությունը սահմանել է երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները

ՀՀ կառավարության որոշմամբ, այսօր հաստատվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաիի տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքներին կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը (հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին) և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:

«Բացի այդ, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկարգավորվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ. կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ և այլն»,- ասաց Պետրոսյանը:

2245 | 0
Facebook