Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հողաշերտի փլուզման հետևանքով Ֆլորենցիայում շուրջ 2 տասնյակ ավտոմեքենա հայտնվել է փոսի մեջ

15:05, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Հողաշերտի փլուզման հետևանքով Ֆլորենցիայում շուրջ 2 տասնյակ ավտոմեքենա հայտնվել է փոսի մեջ

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` Առնո գետի ափին, հողաշերտի փլուզումից 200 մետր երկարությամբ ու 7 մետր լայնությամբ փոս է առաջացել։

Վթարն Առնո գետի հարավային ափին տեղի է ունեցել տեղի ժամանակով 6։30-ին։ Գոյացած հսկայական փոսում է հայտնվել ավելի քան 20 ավտոմեքենա, որ կայանված են եղել ափին։

Փլուզման պատճառը կարող էր եղած լինել ջրամատակարարման խողովակի վնասումը։ Ջուրը նաև լցվել է այն փոսը, որում հայտնվել են մեքենաները։

«Վիրավորներ չկան, սակայն վնասներն զգալի են»,- ասել է քաղաքապետ Դարիո Նորդելան։

Առնո գետի ափը փակվել է երթևեկության համար։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որոնց ջանքերն ուղղված են նոր փլուզումների մասին զգուշացնելուն։

9137 | 0
Facebook