Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սավչենկոն վերադարձվել է Կիև փոխանակման դիմաց

14:38, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Սավչենկոն վերադարձվել է Կիև փոխանակման դիմաց

Ըստ արևմտյան Reuters գործակալության՝ Ռուսաստանում 22 տարվա կալանքի դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Դոնի Ռոստովից թռել է Կիև: Այս մասին գրում է նաև ուկրաինական УНН գործակալությունը: Կիևը հաստատել է Սավչենկոյի փոխանակման տեղեկատվությունը: Ըստ УНН-ի՝ օդաչուն Կիև է թռել նախագահական օդանավով, նրան ուղեկցել են Ուկրաինայի ռադայի մամլո քարտուղարն ու փոխխոսնակը:

Հայտնի է, որ Սավչենկոյին փոխանակել են ռուսներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնակատար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Նադեժդա Սավչենկոն մինչև ամառ կկարողանա վերադառնալ Ուկրաինա:

5123 | 0
Facebook