Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«800 հեկտարը մի գյուղի կեսի չափ է». Ռուստամ Գասպարյան

14:50, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
«800 հեկտարը մի գյուղի կեսի չափ է». Ռուստամ Գասպարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նոր է վերադարձել Արցախի հանրապետությունից: Վերջինն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապրիլյան պատրազմը չի կարելի ասել պարտություն, քանի որ Ադրբեջանն իր ամբողջ հզորությունով գիշերը գաղտագողի, ինչպես իրեն հատուկ է, հարձակվել է, կարելի է ասել, «քնած երկրի քնած դիրքերի վրա»: Անդրադառնալով ԼՂՀ-ում կորցրած տարածքների հարցին, Գասպարյանն ասաց. «800 հեկտարը մի գյուղի կեսի չափ է, կարելի է ասել, մսի գնով թուրքերը առաջ գնացին: Մենք հաշվի չենք առնում, որ ազատագրված է յոթ շրջան՝ Ղարաբաղի հետ միասին։ Այդ դիրքերը լուրջ դերակատարում չունեն, ընդամենը մի քանի բարձունք է»: Գասպարյանը չգիտի թե ով պետք է պատասխան տա տարածքներ կորցնելու համար.«Դրա մեջ մեղավորներ մի փնտրեք, Սերժ Սարգսյանը մեղավարություն չունի»:

4299 | 2
Facebook