Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք զինծառայողների ընտանքիները բնակարան կստանան

12:48, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Երեք զինծառայողների ընտանքիները բնակարան կստանան
     Երևանի ավագանում մայսիսի 25-ի նիստում որոշվեց բնակարաններ տրամադրել քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներից 3-ին, որոնք վարձով են բնակվում:
     «Իրականցվել են զոհված զինծառայողների ընտանիքների անհատական ուսւոմնասիրություններ: Երեք ընտանիք վարձով է ապրում: Նրանց կտրամադրվի լավ վիճակով բնակարաններ»,- քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Արսեն Ամյանը ներկայացրեց նախագիծը:
     Բնակարան կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքները: Հիշեցնենք, որ Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն:
     Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները:
9623 | 1
Facebook