Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիական Total-ը շաբաթկան 45 միլիոն եվրո է կորցնում նավթավերամշակողների գործադուլի պատճառով

12:45, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Ֆրանսիական Total-ը շաբաթկան 45 միլիոն եվրո է կորցնում նավթավերամշակողների գործադուլի պատճառով

Ֆրանսիական Total նավթային հոլդինգն շաբաթական 45 միլիոն եվրոյի վնաս է կրում` նավթավերամաշակման գործարանների աշխատակիցների գործադուլի պատճառով: Աշխատավորներն իրնենց բողքոն են արտահայտում աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է La Figaro-ն:

Total-ը Ֆրանսիայում գործող նավթավերամշակման 8 գործարաններից 5-ի ղեկավարն է: Նախօրեին ընկերության ղեկավար Պատրիկ Պույյանեն հայտարարել է, որ նախորդ շաբաթվանից մեկնարկած ցույցերն ու նավթավերամշակման գործարանների շրջափակուկն ստիպում են վերանայել ընկերության ներդրումային քաղաքականությունը:

Այժմ ցուցարարները շրջափակման մեջ են առել նավթավերամշակման 8 գործարաններից 6-ը, ինչի հետևանքով Ֆրանսիայում փակվել կամ փակման սպառնալիքի տակ է բենզալցակայանների 25%-ը:

3828 | 1
Facebook