Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդի վիճակը ծանր է

11:55, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդի վիճակը ծանր է

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ընդունարանից MAMUL.am-ին թղթակցին տեղեկացրին, որ իրենց մոտ է գտնվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդներից մեկը`20-ամյա Հայկ Պետրոսյանը: «Նրա վիճակը գնահատվում է ծանր, քթի ոսկրերի կոտրվածք ունի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ: Եթե ցանկանա, հավանաբար որոշ ժամանակ անց պլաստիկ վիրահատության կենթարկեն»,- ասացին հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժել է հինգ անձ: Քրեական գործի շրջանակներում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավարությամբ առոջղությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կամ կազմակերպված խմբի կողմից). նրանք կալանավորվել են: Կալանավորվածներից 3-ը Բեգլարյանի թիկնապահներն են, մեկը՝ Տրանսպորտի և կապի նախարարությունում աշխատում է որպես վարորդ:
     Երեկ նախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե իր թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապ չունի, ավելին` թիկնապահներ ևս չունի:

4849 | 3
Facebook