Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա Բադասյանն ինքն իրան ռեկլամ ա անում». գենրալ Մանվելի պատասխանը` Բադասյանին

10:35, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
«Հիմա Բադասյանն ինքն իրան ռեկլամ ա անում». գենրալ Մանվելի պատասխանը` Բադասյանին

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն երեկ Արցախից վերադարձել է Հայաստան: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ իր միասնությունն ապացուցեց, և հակառակորդն ինչ-որ մի տեղ դրա մասին հասկացել է. «Թե ինչքան ժամանակ կհասկանան, դա պետք է իրենցից հարցնել: Արդեն 27 տարի է Արցախում պատերազմական վիճակ է, հարձակվողական կամ նվաճողական վիճակն այս պահին դադարեցված է: Իրանք հասկացան, որ եթե փորձեն ուժով խոսեն նույնը կստանան: Մենք մեր միասնությամբ ապացուցեցինք, որ անպարտելի ենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Հարցին` Ձեր անվան շուրջ ասեկոսեներ են պտտվում մասնավորապես Բադասյանի կողմից, բոլորն սպասում են Ձեր պատասխանին գեներալն արձագանքեց.
     «Ես տենց մարդու չեմ ճանաչում, գիտեմ, որ 40 մլն ադրբեջանցի կա, իսկ Ադրբեջանում ապրում են 10 մլն, ասենք մեկին էլ դուք եք ճարել: Ինքը, եթե իմ անունը տենց լավ գիտի, թող իմ նկարը չդնի ու մի ոտանավոր գրի, մի հեքիաթ գրի ու եթե տաս հոգի կարդացող լինի, ամոթ ինձ: Հիմա Բադասյանն ինքն իրան ռեկլամ ա անում, չգիտեք իմ նկարը որտեղ դնեն, ինչ գրեն, կարդալու են, իսկ ինքն իրանից բան չի ներկայացնում, եթե ուզում ա համեմատվի՝ ամոթ ա: Էսօր տասնյակ հազարավոր երեխաներ իրա կնոջն ու երեխաներին էին պահում: Հենց նույն Հադրութի վերևում, որտեղից ուզում էր շանտաժ աներ՝ Ջերմուկից յոթ տղաներ կային, որ գնացել էին իրանց փրկելու, այդ տղաներից չորսը զոհվել էին, երեքն էլ ծանր վիրավորվել էին: Դե հիմա, թող մեկին էլ նա աղ ու հաց լինի»,- նկատեց գեներալը:

Հիշեցնենք, որ Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը հայտարարություն էր տարածել այն մասին, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել, բացի դրանից, Բադասյանը հայտարարել էր, որ այդ օրերին գեներալ Մանվելը թալանով է զբաղված եղել, հերոս չէ, զենքը ձեռքին չի կռվել:

4139 | 1
Facebook