Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանական բանկերը վարկ չեն տալիս Արցախին սահմանակից շրջաններին. «Հայոց աշխարհ»

09:40, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Ադրբեջանական բանկերը վարկ չեն տալիս Արցախին սահմանակից շրջաններին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին։

Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank և Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»։
     Ադրբեջանցին դիմել է ևս մի քանի բանկերի և ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

3114 | 0
Facebook