Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիկ Դարչինյանն Արցախում է

23:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Վիկ Դարչինյանն Արցախում է
     Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին գտնվում է Արցախում: Դարչինյանը նշել է, որ մոտ 20 տարի Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելել և հաճելի ժամանակ անցկացնել: «Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց։ Իրոք, հրաշալի է այստեղ, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- նշել է Դարչինյանը:
3580 | 0
Facebook