Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:35, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մայիսի 25-ին առանձին շրջաններում, 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:


     Երևանում` մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-29-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:


     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5902 | 1
Facebook