Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը` Արցախի դիրքերում լուսանկարվելու և կորցրած 800 հա տարածքի մասին

16:35, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանը` Արցախի դիրքերում լուսանկարվելու և կորցրած 800 հա տարածքի մասին

2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը խորհրդարանում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը նոր է վերադարձել Արցախի Հանրապետությունից և վստահեցրեց, որ դիրքերում չի նկարվել: «Ես զորքը տարել եմ ընդեղ, տեղադրել-եկել, ժամանակ առ ժամանակ գնացել»,- ասաց Սուրեն Խաչատրյանը՝ նշելով, որ իր տղան ևս գնացել է դիրքեր:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ԼՂՀ-ում կորցրել ենք 800 հեկտար տարածք. «Հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել, որ կոնկրետ 800, ո՞վ ա չափել էտ 800 հեկտարը»: Այն հարցին՝ դրանք բուֆերային գոտինե՞ր են, Սյունիքի մարզպետը պատասխանել է. «Դրանք էտ բուֆերային գոտիներն են, դրանք ըստեղ ոչ բնակավայր են, ոչ տարածքներ են, լուրջ մտահոգվելու խնդիրներ չունենք»:

Դիտարկմանը, որ հենց դրա պատճառով է, որ Թալիշում մարդիկ չեն բնակվում, Ս. Խաչատրյանը հակադարձել է. «Թալիշում էլ, Մատաղիսում էլ ժողովուրդը բնակվում է»:

5202 | 5
Facebook