Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է ԿԸՀ-ի կողմից «թվանկարչության» մեղադրանքներին

17:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է ԿԸՀ-ի կողմից «թվանկարչության» մեղադրանքներին

«Տեղամասային ընտրական հանձնաժողովում եթե արձանագրվում են այլ թվեր և այդ թվերը մեկ այլ արձանագրության մեջ փոխվում են, մենք գործ ունենք հանցագործության հետ, այսինքն էստեղ ԿԸՀ-ն թիվ չի հաշվում, ինքը թիվ, ըստ էության, չի արձանագրում, ստանում է տեղամասերից ստացվող այդ թվերը, ամփոփում է, բայց մինչ այդ աղյուսակավորմամբ յուրաքանչյուր տեղամասով ներկայացնում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ԿԸՀ-ն զբաղված է թվանկարչությամբ:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, ընտրակեղծիքը կարող է տեղի ունենալ միայն այն ընտրական հանձնաժողովում, որտեղ ամփոփվում են քվեարկության արդյունքները: «Քվեարկության արդյունքները ամփոփվում են և արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովում, դրանից հետո եթե տեղամասային հանձնաժողովում արձանագրվել է մի թիվ, հետագայում ԿԸՀ կայքում հայտնվել է մեկ այլ թիվ, բնականաբար մենք գործ ունենք բոլորովին այլ հանգամանքի հետ, որը միանշանակ առանձին քննության առարկա պետք է դառնա»,-ընդգծել է Մուկուչյանը:

Ըստ նրա, ԸՕ նախագծում կատարված բոլոր փոփոխությունները միտված են ամրագրելու այնպիսի լուծումներ, մոտեցումներ, որոնք առավելագույնս թափանցիկ կդարձնեն ընտրական գործընթացները և կնպաստեն հանրության վստահության բարձրացմանը:

2678 | 2
Facebook