Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է բարձրացնենք ավագ դպրոցի հեղինակությունը». Լևոն Մկրտչյան

16:45, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Պետք է բարձրացնենք ավագ դպրոցի հեղինակությունը». Լևոն Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով ավագ դպրոցների խնդրին՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, տեղեկացրել է խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին:

Լևոն Մկրտչյանը խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին:

Նախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ավագ դպրոցն ու մագիստրատուրան կայացած չեն: «Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք»,-նշել է նա:

3564 | 1
Facebook