Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվածներ և կալանավորվածներ` Գ. Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով

16:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Ձերբակալվածներ և կալանավորվածներ` Գ. Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեի գիշերը ձերբակալվել են կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի անվտանգության աշխատակիցները: MAMUL.am-ի թղթակցին ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ գործի շրջանակներում ձերբակալվել են 5 անձ, որոնցից 4-ն արդեն իսկ կալանավորված են, մեկի նկատմամբ էլ խափանման միջոցը` կալանքի ընտրության հարցը, կքննարկվի այսօր.«Ձերբակալման պատճառը Քննչական Կոմիտեում մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքով հարուցված քրեական գործն է»,-ասացին ոստիկանությունից:
     Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):
4667 | 0
Facebook