Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում». Նեյմար

16:15, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում». Նեյմար

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երջանիկ է հանդես գալ կատալոնական ակումբում։ Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն, աշխարհի ակումբային չեմպիոն, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և Իսպանիայի գավաթակիր։
     «Ինձ համար մեծ պատիվ է տիտղոսներս կիսել այս թիմի և թիմի երկրպագուների հետ։ Ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում, ես «բարսամեն» եմ։ Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք։ Այն բարդ ստացվեց, քանի որ հիասթափված էինք Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալու պատճառով։ Բայց մենք արել էին հնարավոր ամեն ինչ՝ երկու տիտղոս նվաճելու համար։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս ակումբում, ուրախ եմ լինել «Բարսելոնա»-ի մի մասնիկը»,- նշել է Նեյմարը։

11008 | 0
Facebook