Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանդաղ կամ բնական կեսարյան հատում. ինչ է իրենից ներկայացնում ծննդալուծության այս նոր տեսակը

23:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Դանդաղ կամ բնական կեսարյան հատում. ինչ է իրենից ներկայացնում ծննդալուծության այս նոր տեսակը

Բրիտանիայում գնալով առավել մեծ տարածում է գտնում այսպես կոչված «դանդաղ կեսարյան հատումը»: Ինչպես պնդում են մասնագետներն, այս մեթոդն առավել անվտանգ է ու բնականին մոտ:

Այն մշակել են Չելսիի Շառլոտա թագուհու հիվանդանոցի գինեկոլոգներն ավելի քան 10 տարի առաջ: «Դանդաղ կեսարյանն» օգնում է երեխային ու մորն՝ առավել հեշտ տանել սթրեսը և նորածնին առավել շատ ժամանակ է տալիս հարմարվելու համար: Ծնվելու ընթացքն ընդհանուր առմամբ տևում է 4 րոպե: Բժիշկները նախ փոքրիկ անցք են անում արգանդի վրա ու հանում երեխայի գլուխն, այնուհետև ժամանակ են տալիս երեխային՝ ինքնուրույն լքելու իր մոր արգանդը: Համարվում է, որ այդ ընթացքում երեխան հասցնում է վարժվել ներարգանդայինից տարբերվող արտաքին պայմաններին՝ բարձր ձայներին, վառ լույսին, ջերմաստիճանային փոփոխություններին:

Օրերս նման ճանապարհով ծննդաբերած բրիտանուհի Սարա Սոնդերսն իր ծննդալուծության տեսանյութով կիսվել է համացանցում՝ գրելով. «Եթե դուք չեք կարողանում ծնդաբերել բնական ճանապարհով, ապա բնական կեսարյանը լավագույն լուծումն է»:

2 ամսից հետազոտողները կիրականացնեն դանդաղ կեսարյան հատման մեթոդի կլինիկական հետազոտություները, և եթե այն պաշտոնապես ճանաչվի որպես առավել անվտանգ, ապա կմտցվի բրիտանական բոլոր հիվանդանոցներում:

19956 | 0
Facebook