Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գազայում հայտնաբերվել են քանանացիների հնագույն քաղաքի մնացորդները

21:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Գազայում հայտնաբերվել են քանանացիների հնագույն քաղաքի մնացորդները

3600 տարի առաջ գոյություն ունեցած խոշոր քաղաքի՝ Թել Էլ-Աջուլի մնացորդներն են հայտնաբերվել Գազայում: Այն եղել է առևտրային կարևորագույն կենտրոններից մեկը՝ բնակեցված քանանացիներով: Այստեղ հայտնաբերվել են ձեռքով պատրաստած զարդեր, այլ տեղերից բերված խեցեղենի մեծ քանակություն, այդ թվում՝ Կիպրոսից, ինչպես նաև կոյաբզեզների տեսքով հմայիլներ:

Տարածքն առաջին անգամ ուսումնասիրել է բրիտանացի հնագետ Ուիլյամ Ֆլանդերս Պետրի կողմից 1930-34 թվականներին: Այս վայրում հայտնաբերված արտեֆակտներն այժմ ցուցադրված են բրիտանական թանգարանում:

Քաղաքը միավորելի է եղել Կիպրոսի և Եգիպտոսի առևտրային ուղիները: Կիպրոսից այստեղ են բերել խեցեղեն և բրոնզ: Քաղաքը չի ունեցել բնական առանձնակի հարստություն, սակայն աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ ծաղկում է ապրել:

9722 | 0
Facebook