Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իր անձնական կյանքը գաղտնի պահելու նպատակով Ցուկերբեգը կքանդի հարևանների առանձնատները

13:20, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Իր անձնական կյանքը գաղտնի պահելու նպատակով Ցուկերբեգը կքանդի հարևանների առանձնատները

Ինչպես հայտնում է Fox News-ը, Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարք Ցուկերբերգը կֆինանսավորի հարևան 4 առանձնատների քանդումն ու դրանց տեղերում նոր, առավել փոքր մակերեսով տների կառուցումը: Նպատակն է՝ պաշտպանել իր անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը և այնպես անել, որ հարևանները չկարողանան նայել իր տան պատուհաններին:

Միլիարդատեր Ցուկերբերգի՝ Պալո-Ալտոյում (Քալիֆորնիա) գտնվող առանձնատան կողքին կան 2 հատ երկհարկանի և 2 մեկհարկանի առանձնատներ:

Լրատվամիցների տվյալներով՝ 2013-ին Ցուկերբերգն իմացել էր, որ հարևանությամբ կառուցվող նորակառույցի պատուհանը պետք է նայեր իր առանձնատան ննջասենյակին: Դրանից հետո նա ծախսել է 30 միլիոն դոլար, որպեսզի գնի իր առանձնատան հարևանությամբ առկա բոլոր շինությունները:
     Թե ինչքան գումար է ծախսվելու այս նոր ծրագրի իրականացման համար, անհայտ է:

9747 | 1
Facebook