Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիրմայում սողանքի պատճառով 11 մարդ է զոհվել

11:20, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Բիրմայում սողանքի պատճառով 11 մարդ է զոհվել

Բիրմայի Կաչին նահանգի Պականտ բնակավայրում նեֆրիտի հանքում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել: Իշխանությունները, սակայն, հաղորդում են, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: «Առայժմ հայտնաբերվել է 11 զոհի մարմին, բայց հանքում մոտ 50 մարդ է եղել»,- «Ֆանս Փրեսս»-ին հաղորդել է նահանգի ղեկավարության ներկայացուցիչը:

Կաչին նահանգը հայտնի է իր բարձրորակ նեֆրիտով, բայց հանքերում հաճախ են սողանքներ լինում: Միայն 2015-ին նույն վայրում սողանքների հետևանքով զոհվել է 90 մարդ:

5458 | 0
Facebook