Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևի Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկերություններ» անունով ՍՊԸ է գրանցել. «ՉԻ»

10:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Երևի Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկերություններ» անունով ՍՊԸ է գրանցել. «ՉԻ»

«ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել Է, թե Հայաստանում շաքարավազ ներմուծող տասնյակ ընկերություններ կան։


     «ՉԻ» - Մի շտապեք մեղադրել Արմեն Ալավերդյանին թե իբր նա կամ լավ չի տիրապետում իրավիճակին, կամ դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Ըստ երևույթին իրականում բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկնրություններ» անունով ՍՊԸ է գրանցել, և հիմա եթե որևէ մեկը որևէ պաշտոնյայի հարցնի, թե ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան, վերջինս հանգիստ կարող է պատասխանել՝ «տասնյակ ընկերություններ»։
     Սա, ի դեպ, մենաշնորհների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է։ Մնում է, որ Բարսեղ Բեգլարյանն էլ «Ով ասես» անունով մի ՍՊԸ գրանցի ու սկսի դրանով բենզին ներկրել և կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների թեման փակված է։ Իսկ եթե հարցին ավելի արմատական ւուծում տրվի, և «Ալեքս գրիգը վերանվանվի «Սռողջ մրցակցություն», հաստատ կարող ենք պնդեք, որ ներքին շուկայում գերակշռում է առողջ մրցակցությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3723 | 0
Facebook