Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

08:35, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-28-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ:

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

9084 | 0
Facebook