Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

21:35, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձեռնարկությունների գործունեությանը, առաջիկա ծրագրերին, արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:

2219 | 0
Facebook