Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

19:35, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Ազարյանին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին՝ միաժամանակ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահի հրամանագրով նաև Ռուբիկ Մխիթարյանը նշանակվել է նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և դադարեցվել են նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի հրամանագրով նաև որոշվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին և 3-րդ կետերը:

4256 | 2
Facebook