Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՙՔայլեր է ձեռնարկվում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ՚. Սեյրան Օհանյան

20:30, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
ՙՔայլեր է ձեռնարկվում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ՚. Սեյրան Օհանյան
     ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ վարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել:
     ՙՊայմանագրերի որոշ մասն արդեն կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենք աշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- նշել է նա:
3471 | 4
Facebook