Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգելա Մերկելը Թուրքիայում Էրդողանի հետ կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

19:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Անգելա Մերկելը Թուրքիայում Էրդողանի հետ կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ նախագահ Ռեջեփ էրդողանի հետ կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպման օրակարգում մի քանի հարց է դրված՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, Թուրքիայում մամուլի ազատությունը, փախստականների ճգնաժամը, պատգամավորներին հալածելն ու երգիծաբան Յան Բյոմերմանի դեպքը։
     Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանաի ղեկավար Մարտին Շուլցը Մերկելի այցից առաջ հայտարարել էր, որ այդ երկիրն Էրդողանի ղեկավարությամբ մեկ անձի պետության վերածման ճանապարհին է:

3363 | 0
Facebook