Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրար հաջորդած հզոր պայթյունների հետևանքով Լաթաքիայում առնվազն 120 մարդ է զոհվել

17:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Իրար հաջորդած հզոր պայթյունների հետևանքով Լաթաքիայում առնվազն 120 մարդ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա նահանգի Ջաբլա և Տարտուս քաղաքների ռուսական ռազմաբազաների մոտ իրար հաջորդող մի քանի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ: Այս մասին հաղորդել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 78 զոհի մասին:
     Սիրիական պետական հեռուստաալիքների փոխանցմամբ` 3 պայթյուն որոտացել է վաղ առավոտյան, Ջեբլե քաղաքի բազմամարդ կայարաններից մեկում: Դրանից հետո քաղաքի զինվորական հիվանդանոցի մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն:
     Միաժամաանակ պայթյուն է որոտացել նաև Տարտուս քաղաքի կայարանի մերձակայքում. այնտեղ պայթել է ականապատ ավտոմեքենա: Դրանից քիչ անց կայարանի ներսում` հոծ բազնության մեջ, 2 ահաբեկիչ են պայթեցրել իրենց:


     Նշենք, որ Լաթաքիան գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

5792 | 0
Facebook