Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հետաքրքիր փաստեր հարսանիքների մասին

02:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր հարսանիքների մասին

Հոգեբանները փաստում են, որ գրեթե բոլոր փեսացուները եկեղեցու խորանի առջև կանգնած ժամանակ դեմքի լուրջ արտահայտություն են ունենում, այն դեպքում, երբ նրանց նորահարս կողակիցները ուրախ ժպտում են:

Ամեն 5-րդ կինը հարսանիքի հաջորդ շաբաթ արդեն զղջման նման ինչ-որ զգացողություններ է ունենում:

Հարսանեկան շարասյունը զարդարող վառ ժապավենները ունեն միջնադարյան արմատներ: Այն ժամանակ ուրախությունն արտացոլող ժապավեններ կարող էին կրել միայն եկեղեցի մտնող նորահարսերը: Հենց դրանցով էին նրանք տարբերվում մյուս կանանցից:

Ամենամասշտաբային հարսանեկան ուտեստը պատրաստում են աֆրիկացիները: Նրանք մատուցում են տապակած ամբողջական ուղտ, որի ներսում լինում են տապակած ոչխարներ, նրանց ներսում` տապակած հավեր, նրանց ներսում` տապակած ձկներ, որոնց որովայնը լցված է լինում եփած ձվերով:

Որոշ աֆրիկյան ցեղերում դեռ կա այն սովորույթը, համաձայն որի փեսացուն պետք է հարսանիքից մեկ ամիս առաջ կրի կանացի կոշիկ ու զարդեր, որ իր ընտրյալի չարչարանքների գինն իմանա:

8298 | 0
Facebook