Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes Benz E դասի նոր ունիվերսալը կներկայացվի ամռան սկզբին

23:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Mercedes Benz E դասի նոր ունիվերսալը կներկայացվի ամռան սկզբին

Mercedes Benz ընկերությունը հայտրարարել է, որ E դասի նոր ունիվերսալը կներկայացվի ամռան սկզբին` հունիսի 6-ին, Շտուտգարտում: Մեքենաների վաճառքը կսկսվի սեպտեմբերից: Դրանց արժեքի մասին տեղեկատվություն դեռևս չկա:
     Դատելով ավելի վաղ հրապարակված լրտեսական լուսանկարներից` արտաքնապես այն նման կլինի C դասի ունիվերսալին: Մեքենան կստանա սփոյլեր, լուսադիոդային օպտիկա և 2 գլխիկով արտանետման համակարգ: Բեռնախցիկի ծավալը կկազմի 1950 լիտր, իսկ անվային բազան, նախորդի համեմատ, կավելանա 66 միլիմետրով:
     Շարժիչային գամման կներառի բենզինային և դիզելային ագրեգատ, կարտադրվի նաև հիբրիդային տարբերակը` բենզինային և էլեկտրական շարժիչներով: Հիբրիդային տարբերակի հզորությունը կկազմի 279 ձիաուժ: 1 լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել 30 կիլոմետր:

12834 | 0
Facebook