Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

6 տարի գայլերի հետ

17:35, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
6 տարի գայլերի հետ
     Ջիմի և Ջեյմի ամուսնական զույգը 6 տարի ապրել է ԱՄՆ-ի Այդահո նահանգի անտառներում, գայլերի ոհմակի ընկերակցությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այս կենդանիների կյանքն ու վարքագիծը: Ամառ-ձմեռ նրանք ապրել են վրանում` առանց տարրական հարմարությունների: Այդ 6 տարիների ընթացքում գայլերն ընտելացել են նրանց: Ամուսիններն ականատես են եղել գայլային ընտանիքի այնպիսի տեսարանների, ինչպիսիք են ձագուկի լույս աշխարհ գալը, ոհմակի առաջնորդի ընտրությունը, տեսել են, թե ինչպես է արու գայլը ողբում իր էգի մահը: Նրանք համոզվել են, որ գայլերն իրականում ամենևին էլ արյունարբու գիշատիչներ չեն: Իրականում նրանք վախենում ու խուսափում են մարդու հետ հանդիպումից: Ամուսինների վկայությամբ` գայլերը նաև շատ խելացի ու զգուշավոր են, ու խոշոր պլանով նրանց լուսանկարելը գրեթե անհնար է:
10457 | 0
Facebook