Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ 22.000 ճապոնացի զանգվածային ինքնասպանություն գործել

02:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Ինչու է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ 22.000 ճապոնացի զանգվածային ինքնասպանություն գործել

ԱՄՆ-ի կառավարությանը ձեռնոց նետելու նպատակով ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածային ինքնասպանություններ են գործել: Նրանց այդ քայլին դրդել է կայսերական բանակը, որը քարոզչական նյութեր է տարածել, թե ամերիկացիների ձեռքն ընկնելու դեպքում նրանք կտտանքների ու դաժան մահվան են արժանանալու: Ճապոնացիների մի մասն իրեն ծովն է նետել կամ էլ ցած նետվել բարձունքներից: Ամերիկացի զորքերը տեսել են, թե ինչպես են ճապոնացիներն ամբողջ ընտանիքներով Մարպի հրվանդանից` 250 մ բարձրությունից, իրենց ծովը նետում: Հիմա այդ վայրը կոչվում է «Ինքնասպանությունների ժայռ»: Ընդ որում` իրենց ծովը նետողները բացականչել են` «Կեցցե կայսրը»: Նախ ավագ երեխաներն են օգնել փոքրերին ցած նետվել, հետո մայրերն են ավագներին անդունդի եզրից հրել, ապա իրենց ամուսինների հետ հետևել երեխաներին: Այդ օրերին Ճապոնիայում ավելի քան 22 հազար մարդ է ինքնասպանություն գործել: Պատմության մեջ սա համարվում էա վառ օրինակ, թե ինչպես է քարոզը «լվանում» մարդկային ամբոխի ուղեղը:

Այժմ վերոնշյալ ժայռի վրա կառուցվել է բուդդիստական հուշարձան` զոհերին ի հիշատակ:

14999 | 2
Facebook