Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ժամանակն է Արցախի անունից իսպառ թոթափել «Ղարաբաղ» օտարակնիք անունը. Արթուր Եղիազարյան

12:15, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
Ժամանակն է Արցախի անունից իսպառ թոթափել «Ղարաբաղ» օտարակնիք անունը. Արթուր Եղիազարյան
     Ժամանակն է Արցախի անունից իսպառ թոթափել «Ղարաբաղ» օտարակնիք անունը և կիրառել բացառապես հնագույն ու ճիշտ միակ հայկական անունը՝ ԱՐՑԱԽ:
     Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, ԼՂՀ-ի սահմանադրությանմբ ամրագրված 2 անուններից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անուններից թողնել միայն վերջինը:
     Ժամանակին «ԼՂՀ» անունն ամրագրվեց նրա համար, որ իբրև ավելի հեշտ կլիներ միջազգային հանրությանը բացատրել, թե որ երկրի մասին է խոսքը, «Արցախ»-ով կարող է խառնաշփոթ առաջանալ: Բայց սա սխալ մոտեցում էր: Հենց սկզբից բոլորին պետք էր վարժեցնել ճիշտ անվանը: Ավելի անշահեկան է, երբ փորձում ես ապացուցել, հիմնավորել Արցախի մշտնջենական հայկական լինելը, բայց ինքդ կիրառում ես նվաճողների կողմից կնքված կեղծ՝ Ղարաբաղ անվանումը: Եվ լայն շահարկման հնարավորություն ես տալիս առկա թշնամուն:
     Հարգելի հայրենակիցներ, անկախ դեռևս պետական շտկումից, հենց այս պահից սկսած՝ բոլորս այսուհետ կիրառում ենք միայն «Արցախ», «Արցախի Հանրապետություն» անվանումները: Անգամ օտարների հետ շփվելիս: Ոչինչ, թող սկզբում մի քիչ լրացուցիչ պարզաբանական աշխատանք տանենք, բայց աշխարհին վարժեցնենք ճիշտ անվանը: Վստահեցնում եմ, որ սա իր գիտակցական ու ենթագիտակցական դրական ազդեցությունը կունենա բոլորի մոտ՝ Հայկական Արցախի ճանաչման գործում:
5804 | 2
Facebook