Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անօրինական դրամահավաք` Երևանի դպրոցներում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը դիմել է ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանին

17:45, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Անօրինական դրամահավաք` Երևանի դպրոցներում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը դիմել է ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ կազմակերպության կողմից վերջին օրերին ստացված ահազանգերի մասին:

Ըստ ստացված տեղեկությունների՝ դրամահավաքը կազմակերպվում է, մասնավորապես, Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցների ավարտական դասարաններում (4-րդ, 9-րդ և 12-րդ) «տնօրենին տալու», ինչպես նաև քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ նախապատրաստվելու նպատակով:

ԹԻՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում, որ այս արատավոր երևույթն առկա է հանրապետության մյուս դպրոցներում ևս:

4902 | 3
Facebook