Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՍԱ-ում հաշվել են՝ ինչ արագությամբ է խորտակվում Նոր Օռլեանը

22:05, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
ՆԱՍԱ-ում հաշվել են՝ ինչ արագությամբ է խորտակվում Նոր Օռլեանը

Նոր Օռլեանն ու նրան հարող տարածքները շարունակվում են ընկղմվել ջրի մեջ բնական և մարդածին գործոնների հետևանքով: Գիտնականները համեմատել են 2009-ի հուլիսից մինչև 2012-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում անօդաչուների կողմից արված լուսանկարները և պարզել, որ որոշ վայրերում ջրի մակարդակը բարձրանում է տարեկան 5 սմ-ով:

ՆԱՍԱ ավիատիեզերական գործակալության մասնագետները հաշվել են, որ Նոր Օռլեանի խորտակման արագությունն անհամաչափ է: Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Միսսիսիպիի հոսանքով դեպի վեր՝ արդյունաբերական շրջանների տարածքում: Այստեղ խորտակման արագությունը կազմում է տարեկան 5 սմ: Մյուս շրջաններում արագությունը պակաս է՝ 3,5-4 սմ տարեկան:

Քաղաքի խորտակումը մեծապես կախված է մարդկային գործունեության՝ մասնավորեպես գրունտային ջրերի դուրս մղման և ճահիճների չորացման հետ: Հողի իջնելու պատճառ կարող է լինել նաև Միսսիսիպիի ջրի մակարդակի նվազեցումը:

Գիտնականներն արդեն մի քանի տարի է մտածում են՝ ինչպես կանխել քաղաքի ջրասուզումը: Նախորդ տարի մասնագետները հայտարարեցին, թե մերձափնյա շրջանները փրկելու միակ ելքն անցումն է վառելիքի վերականգնվող աղբյուրներին և հրաժարումն ածխաջրածնային վառելիքից:

Բնապահպանները պնդում են՝ եթե մինչև 2100 թվականը միջոցներ չկիրառվեն հանքաարդյունաբերական վառելիքի, այդ թվում՝ նավթի ու ածխի այրման չափերը կրճատելու ուղղությամբ, մոլորակի վրա ջրի մակարդակը կբարձրանա 4-9 մետրով: Դրա հետևանքով միայն ԱՄՆ-ում ջրասույզ կլինի 414 քաղաք՝ ներառյալ Վաշինգթոնն ու Նյու Յորքը:

6516 | 0
Facebook