Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական «Դիվիդենտ» կլինիկայի և գերմանական «Բրեդենտ մեդիքալ»-ի համատեղ բարեգործական ակցիան

01:15, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
Հայկական «Դիվիդենտ» կլինիկայի և գերմանական «Բրեդենտ մեդիքալ»-ի համատեղ բարեգործական ակցիան

Հայաստանյան «Դիվիդենտ» կլինիկայի և գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ընկերության համատեղ բարեգործական ակցիայի` ցուցադրական վիրահատությունների ընթացքում, ստացված հասույթը փոխանցվել է 2015թ. հունիսի ջրհեղեղի հետևանքով տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆոնդին:

2016թ. մայիսի 13-15 ընկած ժամանակահատվածում գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ընկերության կողմից հավաստագիր ստացած բժիշկները «Բրեդենտ մեդիքալ» ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ նորարարական մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրական վիրահատություններ են անցկացրել: Վիրահատություններին մասնակցել են Հայաստանից և Վրաստանից հրավիրված բժիշկներ: Վիրահատությունների ընթացքում ստացված գումարը փոխանցվել է 2015թ. հունիսի 14-ին ջրհեղեղի հետևանքով տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆոնդին:
     Վիրահատություններն իրականացնողներն են. Հայաստանի «Դիվիդենտ» կլինիկայի իմպլատոլոգ Դավիթ Գալստյանն` իր թիմով: Վիրահատություններին մասնակցել է նաև Վրաստանի «Էքսներ և ընկերներ» կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ-իմպլանտոլոգ Մայա Կիվիլաձեն:
     Իրականացվել են հետևյալ վիրահատությունները.
     1. Գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ընկերության Fast&Fixed կոնցեպտի շնորհիվ վիրահատական մեկ միջամտության ընթացքում վերականգնվում է հիվանդի ծամելու գործառույթը: Ատամների լիակատար բացակայությամբ մարդը նոր ատամներ է ստանում, որոնցով կարելի է ծամել վիրահատությունից անմիջապես հետո: Մեթոդը թույլ է տալիս ընդամենը 4 ժամվա ընթացքում տեղադրել իմպլաննտեր և չհանվող պրոթեզներ: Ի դեպ, ավանդական իմպլանտալոգիայի դեպքում խոչընդոտ համարվող ոսկրերի ծավալն այս դեպքում խոչընդոտ չի դառնում:
     2. «Բրեդենտ մեդիքալ» ընկերության արտադրության White SKY ցիրկոնային իմպլանտների տեղադրում: White SKY-ը ցիրկոնի օքսիդից պատրաստված միաբաղադրիչ իմպլանտ է, որը կենսահամատեղելի նյութ է: Այսպիսի իմպլանտների տեղադրումը խորհուրդ է տրվում այն հիվանդներին, ովքեր ալերգիա ունեն մետաղներից: Ցիրկոնային իմպլանտները հիանալի տարբերակ են առջևի ատամների խմբի համար, որտեղ մետաղը կարող է փայլել փափուկ հյուսվածքների միջով:

18342 | 0
Facebook