Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի հիվանդանոցներն՝ իսկական դժոխք երկրի վրա

22:15, չորեքշաբթի, 18 մայիսի, 2016 թ.
Վենեսուելայի հիվանդանոցներն՝ իսկական դժոխք երկրի վրա

Վենեսուելայում առաջացած տնտեսական ծանրագույն ճգնաժամը հանգեցրել է նրան, որ առողջապահական համակարգն այս երկրում ամբողջական փլուզման եզրին է: Հիվանդանոցներում չկան հակաբիոտիկներ, ազատ անկողիններ, անգամ՝ օճառ: Ամեն օր այստեղ երեխաներ են մահանում, իսկ բժիշկներն ստիպված են լինում վիրահատություններ անել առանց նորմալ գործիքների:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանակին հպարտացել էր, որ իր երկիրն ունի աշխարհում լավագույն առողջապահական համակարգը՝ Կուբայից հետո, սակայն երկրի արտահանման հիմնական նյութի՝ նավթի գների անկումը երկիրն այժմ հասցրել է տնտեսական ճգնաժամի: Խանութներում վերջանում են ապրանքներն, իսկ այն ապրանքները, որ դեռևս կարելի է գնել, առասպելական գներով են վաճառվում: Առավել ահագնացող չափերի է հասել մահացությունը, հիվանդանոցներում բացակայում են ամենատարրական նյութերն, անգամ էլեկտրականությունն են պարբերաբար անջատում:

New York Times-ի լրագրող Մերեդիթ Քոհութը եղել է Վենեսուելայի ամենածանրաբեռնված հիվանդանոցներում և լուսանկարել դրանցում տիրող սարսափելի իրականությունը: Մահճակալների պակասի պատճառով գետնին պառկած հիվանդները գոռում են ցավից, արնահոսում, նրանց վերջույթները սևանում են, իսկ օգնությունն այդպես էլ չի հասնում:

Այս սարսափելի իրականության մեջ հիվանդ երեխաներն անգամ պառկած են առանց ուտելիքի, ջրի և դեղորայքների:

Այս հիվանդանոցը, որը կրում է Luis Razetti Hospital անունը, դեռ անցյալ տարի ենթարկվել էր կատաղած ապոսումների հարձակմանը, որոնք սպանել էին 17 նորածնի:

Նույն աղտոտ ու անմխիթար պատկերն է երկրի գրեթե բոլոր հիվանդանոցներում, սակայն երկրի նախագահը կտրականապես հրաժարվում է դիմել միջազգային օգնության՝ խոստանալով առողջապահության ոլորտի արդյունավետ մասնավորեցում:

Նիկոլաս Մադուրո
Նիկոլաս Մադուրո

13943 | 0
Facebook