Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մարդիկ ավելի ու ավելի են մսակեր դառնում

02:10, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
Մարդիկ ավելի ու ավելի են մսակեր դառնում

Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի են գերադասում մսային սնունդը։ Ֆրանսիական հետազոտությունները, որ նպատակ են ունեցել բացահայտել սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և բժշկասանիտարական պայմանների փոփոխության կապը սննդակարգի փոփոխության հետ, պարզել են, որ Համաշխարհային բանկի աճի ցուցանիշը սերտորեն կապված է տարբեր երկրներում մարդկանց սննդակարգի հետ։

Եվ չնայած այն փաստին, որ մարդիկ գերադասում են մսային սնունդը՝ նրանք չեն կարող բացառապես մսով սնվել։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ սննդակարգի տեսանկյունից խոտակերներին ավելի մոտ են, քան` գիշատիչներին։ Այնպես որ, մարդ ամենևին էլ սնման շղթայի ամենավերին օղակը չէ։ Այնուհանդերձ, վերջին 100 տարիների ցուցանիշները վկայում են, որ մսակերների քանակը 3 տոկոսով ավելացել է։

Մսային սննդին անցնելը տնտեսական աճի վկայությունն է։ Օրինակ, եթե նախկինում Հնդկաստանում և Չինաստանում հիմնականում սնվում էին բրնձով կամ այլ հատիկավորներով, ապա այժմ այնտեղ հիմնականում մսով են սնվում։ Բայց կա նաև հակառակ երևույթը։ Իռլանդիայում և Մոնղոլիայում մսային սննդից աստիճանաբար անցում են կատարում սննդի այլ տեսակների։

Եթե մսակերության մակարդակը մեր մոլորակում ավելանա, ապա մարդկությունը ավելի մեծ ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա։

10530 | 1
Facebook