Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նախագահի «դաբրոյով» Ս. Կարապետյանն սկսել է հաշվիչներ տեղադրել օլիգարխների օբյեկտներում

13:45, շաբաթ, 14 մայիսի, 2016 թ.
Նախագահի «դաբրոյով» Ս. Կարապետյանն սկսել է հաշվիչներ տեղադրել օլիգարխների օբյեկտներում
     2015-ին ՀԷՑ-ը ձեռք բերած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ խիստ վերահսկողություն է սահմանելու ցանցերում, վեր է հանելու չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը, կրճատելու է ծախսերը: Ասում են` ուսումնասիրությունից հետո Կարապետյանին ցուցակ է ներկայացվել, որտեղ տեղ են գտել` ռեստորաններ, հյուրանոցներ, առանձնատներ ունեցող օլիգարխների ու պաշտոնյաների անուններ, ովքեր տարիներ շարունակ սպառած հոսանքի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի: Ըստ խոսակցությունների` Կարապետյանը հրահանգել է հաշվիչներ տեղադրել նրանց օբյեկտներում: Ասում են, որ այդ հարցով նա հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18066 | 11
Facebook