Թե որքանով շոշափելի արդյունքներ կտա ՀՀ վարչապետի` կառավարության մայիսի 12-ի նիստում ունեցած խիստ
ելույթը, վաղ է ասել, բայց որ պաշտոնյաների շրջանում իրարանցում է սկսվել, հաստատ է: Ասում են` նրանցից շատերն արդեն տեղեկացվել են, որ պետք է տեղեկանք ներկայացնեն, թե ինչ միջոցներով են կառուցել իրենց շքեղ առանձնատները: Ըստ լուրերի` դա է պատճառը, որ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող դղյակներն այս օրերին հանվել են վաճառքի: Դրանք գտնվում են Բաբայան փողոցում, հայտնի թաղամաս, որտեղ առանձնատուն ունի նաև Հովիկ Աբրահամյանը: