Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Analitik.am-ի տնօրենը և նրա օգնականը երկու ամսով կալանավորվեցին

20:10, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Analitik.am-ի տնօրենը և նրա օգնականը երկու ամսով կալանավորվեցին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 6-ին, երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ:

Նշենք, որ քննչական մարմինը Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել:

Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Դատարանն այսօր երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաև Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամաբ:

5874 | 3
Facebook