Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվարդիոլան վիճել է «Բավարիա»-ի բժշկական շտաբի հետ

17:45, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Գվարդիոլան վիճել է «Բավարիա»-ի բժշկական շտաբի հետ
     «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վիճել է մյունխենյան ակումբի բժշկական շտաբի հետ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Աթլետիկո»-ի դեմ հանդիպումից հետո։
     Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն դուրս է մնացել հետագա պայքարից։ Հանդիպումից հետո Գվարդիոլան դժգոհություն է հայտնել թիմի բժիշկներին՝ օրինակ բերելով «Աթլետիկո»-ի բուժանձնակազմի աշխատանքը: Վերջինները կարողացել են օպերատիվ կերպով շարք վերադարձնել թիմի պաշտպան Դիեգո Գոդինին, այնինչ մյունխենցիների բուժանձնակազմը նման արդյունքներ չեն գրանցել թիմի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ։ Բժիշկներից մեկը հակադարձել է Գվարդիոլային՝ նշելով, որ նա կարող էր հույս դնել բոլոր ֆուտբոլիստների վրա՝ բացառությամբ լուրջ վնասվածք ստացած Արիեն Ռոբենից և Հոլգեր Բադշտուբերից։ «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ստիպված է եղել խառնվել վեճին՝ կողմերին հանդարտեցնելու համար։
3532 | 0
Facebook