Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պերմյակովը հայտնել է, որ փամփուշտների վերջանալու պատճառով է փոքրիկ Սերյոժային սվինով խոցել

15:05, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Պերմյակովը հայտնել է, որ փամփուշտների վերջանալու պատճառով է փոքրիկ Սերյոժային սվինով խոցել
     Գյումրիում այսօր վերսկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական հերթական նիստը: Այսօր հրապարակվել են փորձաքննության տեսաձայնագրությունները: Դրանցից պարզ է դարձել, որ Վալերի Պերմյակովը չի հիշում, թե քանի անգամ է կրակել։ Ըստ դատախազի` Պերմյակովը նշել է, որ սեղմել է ձգանը, այնուհետ թողել, նա նաև հայտնել է, որ ինքնաձիգը չի վերալիցքավորել, և փոքրիկ տղա երեխային սվինով խոցել է, երբ կրակել հնարավոր չի եղել: Աղջիկ երեխայի սպանության մասին էլ ռուս զինծառայողը հայտնել է, որ նրան սպանել է սվինով (մինչդեռ փորձաքննության տվյալներով՝ երեխան սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցներից)։ Այս ամենից հետո, ըստ փորձարկի, Պերմյակովը փոխել է հագուստը, վերցրել բջջային հեռախոսները, սակայն համազգեստն ու ինքնաձիգը թողել է Ավետիսյանների տանը։ Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հաստատել է իր ցուցմունքները։ Հատկանշական է, որ Ավետիսյանների սպանության գործով անցնող 4 վկաները` Հայաստանում ծառայությունն ավարտած ռուս զինծառայողները հրաժարվել են ներկայանալ այսօր ընթացող դատական նիստին: Դատավորը հրապարակել է Իվան Ժելտովի ցուցմունքը: Ըստ ցուցմունքի` ողբերգության գիշերը Ժոլտովից հետո հերթափոխն ընդունել է Պերմյակովը: Ցուցմունքում Իվան Ժոլտովը նշել է, որ ծառայության ժամանակ Պերմյակովը որևէ խնդիր, տարօրինակ պահվածք չի ցուցաբերել։ Պերմյակովի հետ վկան ծանոթ է եղել մեկ ամսից ավելի։
     Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստում Վ. Պերմյակովը կրկին հայտարարեց, որ սպանությունն ինքն է կատարել, նրա հետ ոչ ոք չի եղել:
     Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին:
3855 | 1
Facebook