Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

15:20, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հաստատում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, այդ թեման օրակարգից դուրս չի գալիս։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ որպես միջազգային միջնորդ աջակցելու կողմերին՝ այդ նպատակի (բանակցությունների) իրականացման համար»,- ասել է նա։

Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱԳՆ-ի օրակարգում են երկու երկրների նախարարությունների ղեկավարների մակարդակով շփումները, և այս ժամանակահատվածում դրան առաջնահերթ ուշադրություն է դարձվում։

6377 | 0
Facebook