Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» գիրքը հանձնվել է ընթերցողի դատին

18:05, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» գիրքը հանձնվել է ընթերցողի դատին

Լույս է տեսել գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը, որը գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է: Գրքում ներկայացված են գրողի մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին:

«Գրքի գլխավոր ասելիքը բնության հետ մարդու ներդաշնակ համագործակցության կարևորումն է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրողը:

Առլեն Շահվերդյանը հրատարակված 5 և էլեկտրոնային 6 գրքերի հեղինակ է: Նրա հանրահայտ գրքերից մեկը՝ «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցված է նաև աշխարհի ամենամեծ՝ Կոնգրեսի գրադարանում:

Ինչպես հեղինակն է նշում` «Գարնանային ռեքվիեմ» գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանի:

3347 | 0
Facebook