Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան փոխում է գույնը

21:30, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան փոխում է գույնը
     Վերջին 5 տարիներին ամառային բուսականության ծավալներն Արկտիկայում կրճատվել են, գրում է tass-ը` մեջբերելով գիտնականների եզրակացությունները: Բուսածածկույթի գույնը կանաչից փոխվում է դարչնագույնի ու մոխրագույնի: Ամերիկացի մասնագետներն այդ երևույթը բացատրել են Երկիր մոլորակի կլիմայի գլոբալ տաքացմամբ: Հատկապես վերջին տարիներին բուսածածկույթը դարձել է շագանակագույն, իսկ կանաչ տերևների քանակը պակասել է: Իսկ ահա վերջին 30 տարիների ընթացքում արկտիկական կլիմայի տաքացման հետևանքով զգալի ավելացել է Կանադայի, Նորվեգիայի ու Ռուսաստանի բևեռային շրջանների, ինչպես նաև Գրենլանդիա կղզու կանաչ բուսականության աճը:
Աղբյուրը` tass.ru
7164 | 0
Facebook