Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կալաշնիկով»-ը մտադիր է հագուստների հավաքածու թողարկել

19:10, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
«Կալաշնիկով»-ը մտադիր է հագուստների հավաքածու թողարկել
     Զենքերի արտադրությամբ զբաղվող «Կալաշնիկով» խոշորագույն ընկերությունը մտադիր է նաև հագուստի և աքսեսուարների արտադրություն հիմնել, գրում է izvestia-ն: Մինչև տարեվերջ Ռուսաստանի տարբեր շրջաններում կբացվի մոտ 60 խանութ, որտեղ ներկայացված կլինի ինչպես հրաձգային ավանդական արտադրանք, այնպես էլ նորաձև ապրանքներ «Կալաշնիկով» ապրանքանիշով: «Զարմանալի է` ինչպես մինչ օրս չենք ունեցել բրենդային հագուստների ու աքսեսուարների մեր տեսականին: Այնպիսի գիգանտներ, ինչպիսիք Caterpillar-ն ու Ferrari-ն են, միայն հագուստների վաճառքից 10% եկամուտ են ունենում»,- ասել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը:
Աղբյուրը` izvestia.ru
6318 | 0
Facebook