Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո». կայացավ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գրքի շնորհանդեսը

14:35, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
«Կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո». կայացավ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գրքի շնորհանդեսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը, ինչպես նաև անվանի ռեժիսորի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը:

Գիրքն ամփոփում է Արտավազդ Փելեշյանի մասին աշխարհի տարբեր երկրներում հրապարակված լավագույն հոդվածները։

Գրքի շնորդանդեսին ներկա էր նաև կինոռեժիսորը:

«Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա։ Խոսքս այդ ժամանակի մասին է», - ասաց կինոռեժիսորն, ում խոսքով` ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա։ Արտավազդ Փելեշյանի կարծիքով` կինոն հիշողություն է ժամանակի համար։

2961 | 0
Facebook