Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծնվել է քառօրյա պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը

11:20, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Ծնվել է քառօրյա պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը
     Քառօրյա պատերազմում զոհված 25-ամյա գյումրեցի ավագ լետենանտ Հրաչ Գալստյանի մորեղբայրը՝ Գևորգ Թումանյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Հրաչի ու նրա կնոջ լուսանկարը, այսպիսի գրառում է արել. «Զարմիկիս դուստրը ծնվեց, քրոջս և հարսիկի երևի թե միակ ակնհայտ մխիթարանքը»: Ախուրյանի «Մոր և մանկան» բժշկական կենտրոնում այսօր վաղ առավոտյան ծնվել է Հրաչի դուստրը: Ինչպես Հրաչն ու կինն էին որոշել, փոքրիկին անվանակոչել են Անահիտ. «Անուշն ու Հրաչը որոշել էին, որ Անահիտ են դնելու անունը Հրաչի մոր պատվին, այդպես էլ եղավ»: Մեկ տարի առաջ էին ամուսնացել:
8374 | 0
Facebook