Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի լիգա․ եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլ»-ը և «Սևիլիա»-ն

11:30, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Եվրոպայի լիգա․ եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլ»-ը և «Սևիլիա»-ն

Երեկ ուշ երեկոյան կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները։ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Վիլյառեալ»-ին, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում «Սևիլիա»-ն առավելության հասավ Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ։ Այսպիսով, եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլ»-ը և «Սևիլիա»-ն։
     Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած «Լիվերպուլ» - «Վիլյառեալ» հանդիպման 7-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Բրունո Սորիանոն։ Անզիջում պայքարում ընթացող հանդիպման երկրորդ խաղակեսում վճռվեց խաղի ելքը։ Դանիել Սթարիջի և Ադամ Լալանի գոլերը դուրս բերեցին անգլիացիներին եզրափակիչ։«Շախտյոր»-ին։ Քևիին Գամեյրոյի դուբլը և Ֆերեյրո Մարիանոյի երրորդ գոլն օգնեցին իսպանացիներին դուրս գալ եզրափակիչ։

Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում զուգահեռաբար ընթացող խաղում «Սևիլիա»-ն 3։1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին։ Քևիին Գամեյրոյի դուբլը և Ֆերեյրո Մարիանոյի երրորդ գոլն օգնեցին իսպանացիներին դուրս գալ եզրափակիչ։
3554 | 0
Facebook