Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիդանը կմնա «Ռեալ»-ի ղեկին

23:15, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Զիդանը կմնա «Ռեալ»-ի ղեկին
     Իսպանական մամուլը գրում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կմնա թիմի ղեկին նաև հաջորդ մրցաշրջանում։ «Պերեսը մի քանի շաբաթ առաջ որոշել է թիմի ղեկին թողնել Զիդանին։ «Ռեալ»-ի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը ոչ մի կերպ չի ազդել իրավիճակի վրա։ Այո՛, Զիդանի համար հեշտ չէր «Աթլետիկո»-ից պարտությունից հետո, բայց Ֆլորենտինոն տպավորված էր նրա կայունությամբ և թիմը ծանր վիճակից հանելու ունակությամբ»,- նշում է Պերեսին մոտ կանգնած աղբյուրը։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը գլխավորում է «Ռեալ»-ը հունվարի 4-ից։
3298 | 0
Facebook